ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Վ․ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր՝ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, Պատանի բնագետների ճամբարականների և միջին դպրոցի սովորաղների հետ այցելեցինք Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այցելությունը շատ հետաքրքիր էր և տպավորիչ։ Այցելեցինք թանգարան, որտեղ սովորողները մեծ հետաքրքրությամբ լսում էին Արցախյան պատերազմի և մեր Արցախյան հերոսների մասին։

Տեսան մեր հերոսների կողմից պատրաստած ինքնաշեն սարքերը, որոնց շնորհիվ Արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք։ Այնուհետև վառ տպավորություններով այցելեցինք հրաձգարան։ Այստեղ երեխաները կրակեցին կալաշնիկովի ավտոմատի լազերային վարժասարքից և կրակելու ընթացքում քննարկվեցին մի շարք ֆիզիկական երևույթներ և օրենքներ, որը կիրառվում է ռազմական գործում։ Երեխաները եկան այն համոզման, որ ֆիզիկան ունի շատ լայն գործածություն ցանկացած բնագավառում, առավել եվս ռազմական գործում։

This slideshow requires JavaScript.

Սովորողների պատումներն այստեղ՝

Էլեն Չատինյան

Անահիտ Օգանովա

Գոմցյան Արսեն

Տիգրան Միրիջանյան

Թողնել մեկնաբանություն