Author: goharisk
Գոհար Իսկանդարյան Մեժլումի։ Ծնվել եմ 1981թ.-ին, Արցախի, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Սովորել և ավարտել եմ Երևանի Դ. Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը (1988-1998թթ.): Բարձրագույն մանկավարժական կրթությունս ստացել եմ ՀՊՄՀ- ում «Ֆիզիկա» մասնագիտությամբ և ստացել ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչի որակավորում (1998-2004 թթ.)։ 2004թ.-ից աշխատում եմ Երևանի հ. 152 հիմնական դպրոցում, որպես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ։ Դասավանդել եմ նաև մաթեմատիկա 4- 6 -րդ դասարաններում, եղել եմ երկարօրյա խմբակի մանկավարժ։ 2020թ․-ի սեպտեմբերից մուտք եմ գործել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, դարձել սեբաստացի ընտանիքի մի մասնիկ։ Ամուսնացած եմ, ունեմ երեք հրաշք երեխա։ Շատ եմ սիրում իմ մանկավարժի մասնագիտությունը և չեմ պատկերացնում ինձ առանց այդ հրաշամանուկների։ Սիրում եմ նաև բժշկությունը։Անընդհատ զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Տիրապետում եմ ՏՀՏ մի շարք ծրագրերի և ՏՏ- ի աշխատանքային և ուսումնական գործիքներին։