Ուսումնասիրում ենք Ֆիզիկական երևույթները բնության մեջ-9-րդ դասարան

142310266_168801578367295_426955098119155004_n (1)

Վայրը- Արատեսի դպրական կենտրոն

Ժամանակահատվածը- շուրջտարյա

Մասնակիցներ- 9-րդ դասարանի կրթական ծրագրի սովորողներ

9-րդ դասարանի համար, որպես մասնագիտական կողմնորոշման ծրագիր, շատ կարևոր է Բնագիտության՝ հատկապես ֆիզիկական և իմիական երևույթների ուսումնասիրությունը բնական միջավայրում։ Ուսումնասիրելով ֆիզիկական և քիմիական երևույթների տեսական մասը, կփորձենք ստացած գիտելիքները շրջակա միջավայրում տեսանելի դարձնել։ Այս անգամ մեր ուսումնասիրության թիրախը Արատեսի դպրական կենտրոն է։

Նպատակը․

  • ուսումնահայրենագիտական ճամփորդություն-ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
  • Ֆիզիկական և քիմիական երևույթների ուսումնասիրությունը բնական միջավայրում

Ընթացքը

Արատեսի դպրական կենտրոնը հանդիսանալու է մեր ուսումնասիրության գլխավոր օբյեկտը։ Հետազոտության հիմնական թեմաներն են․

  •  ՆԱԽԱԳԻԾ՝ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
  • հողերի տիպերը, ըստ բարձրության
    • բուսական և կնդանական աշխարհը
    • էկոլոգիական հիմնախնդիրների ուսումնասիրություն
  • Գետերի աշխատանքը/ Արատես գետ
    • ներկայացնել գետերի սնման ռեժիմները,
    • պատկերացում կազմել գետային ցանցի խտություն, անկում, թեքություն, ծախս հասկացությունների մասին
    • գետի խտության, անկման, թեքության, ծախսի որոշում
    • գետերի էկոլոգիական հիմնախնդիրների ուսումնասիրություն
  • Տեղանքի կողմորոշում տարբեր աղբյուրների միջոցով
    • կողմնացույցի
    • տեղագրական քարտեզների
    • էլեկտրոնային քարտեզների
    • էլեկտրոնային ծրագրերի
    • Տեղանքում կողմնորոշվել առանց կողմնացույցը և այլ միջոցներով

Ամփոփում- ամբողջ աշխատանքը տեսագրվում է, և ստեղծվում է պատրաստի ուսումնական նյութ։

Թողնել մեկնաբանություն