10-րդ դասրանի ֆիզիկա առարկայի ծրագիր

Ընտրությամբ գործունեություն

10-րդ դասարան՝ շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)

Ֆիզիկա առրկայի ուսուցման նպատակն է՝

  • զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ,
  • ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար
    անհրաժեշտ հիմքեր,
  • նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը:

Հիմանական խնդիրներն են՝

  • սովորողներին ծանոթացնել ֆիզիկական օբյեկտներին, երևույթներին ու պրոցես-
    ներին, դրանց փոխադարձ կապերին վերաբերող փաստերին և ընդհանրացումներին,
  •  հաղորդել հիմնական գիտելիքներ նյութի կառուցվածքի և ֆիզիկական հատ-կությունների, ֆիզիկական երևույթների և բնության օրենքների մասին,
  •  ձևավորել դիտումներ կատարելու, փորձեր ծրագրելու և իրականացնելու, վարկածներ առաջադրելու, մոդելներ կառուցելու, ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից օգտվելու, որոշումներ կայացնելու կարողություններ և հմտություններ:
  • զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, դաստիարակել ֆիզիկական երևույթների բնույթի ճանաչման և ընկալման ունակություններ,
  • զարգացնել ֆիզիկական երևույթները ուսումնասիրելու, համեմատելու և վերլուծելու, ընդհանրացումներ կատարելու, պատճառահետևանքային կապերը բացահայտելու կարողություններ,
  • նպաստել հիշողության, դիտողականության, երևակայության զարգացմանը,

Ֆիզիկա առարկայի ընդհանուր բնութագիրը՝

1)գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:

Քաղաքակրթության զարգացման ողջ պատմության ընթացքում ֆիզիկան ամենաէական
ազդեցությունն է ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, ինքն էլ զարգացել է այդ առաջընթացին զուգահեռ: Ֆիզիկայի դասընթացի ուսումնասիրությունը թույլ է տալիս ձևավորել մտածող, ստեղծագործող և ժամանակի բոլոր մարտահրավերներին պատրաստ, ճկուն և մրցունակ քաղաքացիներ: Ֆիզիկա առարկայի ուսումնական ծրագիրը կառուցվում է հիմնարար
գաղափարների հենքի վրա՝ պարուրաձև սկզբունքով՝ հիմնական դպրոցի ուսումնասիրված նյութը
ընդլայնվելով և խորացնելով ավագ դպրոցում: Հիմնարար գաղափարների շուրջ առարկայական ծրագրի կառուցումը հնարավորություն է ընձեռում արդյունավետ ապահովելու ներառարկայական և միջառարկայական կապերը՝ նպաստելով սովորողների ընդհանրական գիտական աշխարհայացքի ձևավորմանը:
Ուսումնառության արդյունքների գնահատումը իրականացվում է ուսումնառության և
դասավանդման գործընթացների արդյունավետությունը պարզելու և դրանց վրա ներազդելու նպատակով։
Գնահատման միջոցով հավաքվում են փաստեր և ապացույցներ աշակերտների անհատական
առաջընթացի ու չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ձևավորման մասին։
Գնահատումը պետք է նպատակաուղղված լինի Հանրակրթության պետական չափորոշչում
սահմանված կարողունակությունների ձևավորմանը և զարգացմանը։

Առարկայի հիմնական գաղափարները
Ֆիզիկա առարկայի բովանդակությունը ձևավորվում է հետևյալ հիմնական գաղափարների հենքի
վրա.
1) Շարժում և փոխազդեցություն
2) Նյութի կառուցվածք և հատկություններ
3) Ֆիզիկական դաշտեր:

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, լաբորատորիա, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, աստղադիտարան,
  • Վիրտուալ միջավայրում

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ:

Ֆիզիկա առարկայի ուսուցման գործընթացում օգտագործվում են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները՝
● տեսական նյութի ուսումնասիրություն,
● խնդիրների լուծում,
● լաբորատոր աշխատանքներ,
● հետազոտական, նախագծային աշխատանքներ,
● ուսումնական նախագծերի իրականացում:
Սովորողների արժեքային համակարգի ձևավորմանը կարող են նպաստել տարբեր թեմաներով սեմինարների, բանավեճերի կազմակերպումը, ուսումնասիրվող թեմաներին վերաբերող գիտահանրամատչելի ֆիլմերի դիտումն ու քննարկումը:
Դասընթացում կարևորվում է սովորողների կողմից ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը՝ բնության տարբեր երևույթները դինամիկ զարգացման մեջ դիտելու, վիրտուալ դիտումներ և փորձեր իրականացնելու համար: Տրվում են ինքնուրույն ուսումնասիրության համար նախատեսված էլեկտրոնային գրականության ցանկեր, աղբյուրներ։

Գնահատումը

Կիրառվում է գնահատման տարբեր միջոցներ. հարցում,  լաբորատոր աշխատանքի կատարում, մասնակցություն ստուգատեսներին, ցուցադրումներին,  աշխատանքների կատարում:

Գնահատումը կատարվում է կրեդիտավարկանիշային համակարգով

Առարկայի յուրացման համար սովորողը պետք է մեկ կիսամյակում ունենա 2 կրեդիտ

Որակական միավորները սովորողը ձևավորում է՝

  • Դասընթացի ներկայություն՝ 1 միավոր
  • Նյութի բանավոր ներկայացում 3 միավոր
  • Նախագծերի մասնակցություն 2 միավոր
  • Լաբորատոր փորձերի կատարում, արդյունքների վերլուծություն 2 միավոր
  • Բլոգի գործածություն՝ 2 միավոր

Դասընթացի ընթացքում իրականացվող ճամփորդություններից ստացած միարովները սովորողը գրանցում է որպես լրացուցիչ կրեդիտ

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առարկայի բովանդակությունը պետք է լիարժեք հնարավորություն ընձեռի սովորողների կողմից
տարատեսակ հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ այնպիսի ընդհանրական հմտությունների ձևավորմանը, ինչպիսիք են՝
1) հարցադրումներ կատարել, խնդիրներ ձևակերպել,
2) մշակել և օգտագործել մոդելներ,
3) պլանավորել և իրականացնել հետազոտություններ,
4) վերլուծել և մեկնաբանել տվյալները,
5) օգտագործել մաթեմատիկան և հաշվողական մտածողություն
6) կառուցել բացատրություն և մշակել լուծումներ,
7) բերել հիմնավորումներ ապացուցման համար,
8) ստանալ, գնահատել և հաղորդել տեղեկույթ:

Արժեքային համակարգ

Սովորողը պետք է`

  • Գնահատի ֆիզիկայի դերը համամարդկային մշակույթի, գիտատեխնիկական
    առաջընթացի զարգացման գործում:
  • Գիտակցի ֆիզիկայի դերն անհատի աշխարհայացքի ձևավորման գործում:
  • Կարևորի «Ֆիզիկա» առարկայի դերը տրամաբանական մտածողության զարգացման գործում:
  • Գիտակցի ճշգրիտ գիտելիքների կարևորությունը, դրանց կիրառության արդյունա-վետությունն առօրյա կյանքում և աշխատանքում:
  • Կարևորի մտավոր աշխատանքը, կարողանա նպատակներ և խնդիրներ դնել և դրանց հասնելու համար նպատակասլաց գործունեություն ծավալել:
  • Կարևորի գրավոր և բանավոր խոսքի հստակությունը, ճշգրտությունը, հակիր-ճությունը, մատչելիությունը:
  • Գնահատի բնության ներդաշնակությունը, գեղեցկությունը:
  • Ձգտի ստեղծագործական աշխատանքի, գեղագիտական հաճույք ստանա դրանից:
  • Գնահատի մարդկային գործունեության ազդեցությունը բնության վրա, կարևորին
    շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված միջոցառումների իրա-գործումը:

ԹԵՄԱ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդարձակել սովորողների պատկերացումները մեխանիկական շարժման վերա-
    բերյալ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ըստ հետագծի ձևի և ըստ շարժման բնույթի
    դասակարգելու, դրանք նկարագրելու կարողություններ,
  • նյութական կետի և բացարձակ պինդ մարմնի օրինակով ձևավորել բնության
    օբյեկտները մոդելավորելու կարողություններ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ուսումնասիրելու տեսական և փոր-
    ձարարական հմտություններ,
  • զարգացնել շարժման վերաբերյալ գիտելիքները ոչ ստանդարտ իրավիճակներում
    կիրառելու կարողություններ և հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝
1. ներկայացնել հաշվարկման մարմին, հաշվարկման համակարգ հասկացությունները,
2. որոշել մարմնի դիրքը տարածության մեջ կոորդինատային և վեկտորական եղանակներով, 3. ձևակերպել մեխանիկայի հիմնական խնդիրը,
4. տարբերակել տեղափոխություն և մարմնի անցած ճանապարհ հասկացությունները,
5. ներկայացնել նյութական կետ որպես իրական մարմնի մոդել,
6. դասակարգել մեխանիկական շարժումներն ըստ հետագծի տեսքի և շարժման օրենքի
7. բերել օրինակներ, երբ մարմնի առանձին մասերն են դիրքերը փոխում միմյանց նկատմամբ
8. բացատրել մեխանիկական շարժման հարաբերականությունը:

Բովանդակություն․

1. Մեխանիկական շարժում։ Մեխանիկայի հիմնական խնդիրը։
2. Հաշվարկման համակարգ։ Մարմնի դիրքը տարածության մեջ։
3. Գործողություններ վեկտորներով։
4. Շառավիղ վեկտոր։ Հետագիծ։ Ճանապարհ։
5. Տեղափոխություն։ Շարժման օրենք։ Շարժումների դասակարգումը ըստ հետագծի ձևի և ըստ
շարժման օրենքի։
6. Նյութական կետ։ Համընթաց շարժում։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Ցուցադրումներ
Մարմինների շարժման հետագծեր, ուղղագիծ և կորագիծ շարժումներ, շարժման հարաբերականությունը:

ԹԵՄԱ 2․ ՈՒՂՂԱԳԻԾ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդարձակել սովորողների պատկերացումները մեխանիկական շարժման վերա-
    բերյալ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ըստ հետագծի ձևի և ըստ շարժման բնույթի
    դասակարգելու, դրանք նկարագրելու կարողություններ,
  • նյութական կետի և բացարձակ պինդ մարմնի օրինակով ձևավորել բնության
    օբյեկտները մոդելավորելու կարողություններ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ուսումնասիրելու տեսական և փոր-
    ձարարական հմտություններ,
  • զարգացնել շարժման վերաբերյալ գիտելիքները ոչ ստանդարտ իրավիճակներում
    կիրառելու կարողություններ և հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝
1. տարբերակել արագություն և ճանապարհային արագություն հասկացությունները,
2. սահմանել ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը և ճանապարհային արագությունը,
3. ներկայացնել ուղղագիծ հավասարաչափ շարժման հավասարումը և օրենքը վեկտորական և կոորդինատային եղանակով,
4. ներկայացնել ուղղագիծ հավասարաչափ շարժումը բնութագրող մեծությունների ժամանակից կախվածության գրաֆիկները,
5. կիրառել ուղղագիծ հավասարաչափ շարժման մասին իր ունեցած գիտելիքները փորձարարկան, որակական և հաշվարկային խնդիրներ լուծելու համար,
6. հաշվարկել մարմնի արագությունը, դիրքը, տեղափոխությունը միմյանց նկատմամբ հավասարաչափ շարժվող մի համակարգից մյուսին անցնելիս։

Բովանդակություն․

1. Ուղղագիծ հավասարաչափ շարժում։ Արագություն։
2. Մեխանիկայի հիմնական խնդրի լուծումն ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում։
3. Ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի տեղափոխության, կոորդինատի և արագության
գրաֆիկները։
4. Շարժման և դադարի հարաբերականությունը։ Տեղափոխությունների և արագությունների
գումարումը։ Հարաբերական արագություն։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Ցուցադրումներ
Ուղղագիծ հավասարաչափ շարժման օրինակներ:

ԹԵՄԱ 3․ ՈՒՂՂԱԳԻԾ ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդարձակել սովորողների պատկերացումները մեխանիկական շարժման վերա-
    բերյալ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ըստ հետագծի ձևի և ըստ շարժման բնույթի
    դասակարգելու, դրանք նկարագրելու կարողություններ,
  • նյութական կետի և բացարձակ պինդ մարմնի օրինակով ձևավորել բնության
    օբյեկտները մոդելավորելու կարողություններ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ուսումնասիրելու տեսական և փոր-
    ձարարական հմտություններ,
  • զարգացնել շարժման վերաբերյալ գիտելիքները ոչ ստանդարտ իրավիճակներում
    կիրառելու կարողություններ և հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝
1. տարբերել հավասարաչափ և անհավասարաչափ շարժումները,
2. սահմանել ուղղագիծ անհավասրաչափ շարժումը և բերել օրինակներ,
3. սահմանել անհավասարաչափ շարժման միջին և ակնթարթային արագությունները,
4. համեմատել միջին արագությունը ակնթարթային արագության գաղափարի հետ,
5. տարբերել միջին արագությունը միջին ճանապարհային արագությունից,
6. որոշել շարժման միջին արագությունը և միջին ճանապարհային արագությունը,
7. սահմանել ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժում
8. բացատրել հավասարաչափ փոփոխական շարժման արագացման ֆիզիկական իմաստը,
9. կառուցել ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման արագության գրաֆիկը և գրաֆիկի
միջոցով որոշել մարմնի տեղափոխության մոդուլը։
10. ներկայացնել միջին արագությունը որպես սկզբնական և վերջնական արագությունների միջին
թվաբանական։
11. օգտագործել ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման հիմնական հավասարումները
տարբեր խնդիրներ լուծելու համար:

Բովանդակություն․

1. Անհավասարաչաշարժում։ Անհավասարաչափ շարժման միջին և ակնթարթային արագություններ։
2. Հավասարաչափ փոփոխական շարժում։ Արագացում։
3. Ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման հիմնական հավասարումները։
4. Ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման գրաֆիկական պատկերումը:

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրությունը

Ցուցադրումներ                                                                                                                    

Հավասարաչափ արագացող շարժման օրինակներ, մեքենայի արագաչափի սանդղակը:

ԹԵՄԱ 4․ ԿՈՐԱԳԻԾ ՇԱՐԺՈՒՄ։ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇՐՋԱՆԱԳԾԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդարձակել սովորողների պատկերացումները մեխանիկական շարժման վերա-
    բերյալ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ըստ հետագծի ձևի և ըստ շարժման բնույթի
    դասակարգելու, դրանք նկարագրելու կարողություններ,
  • նյութական կետի և բացարձակ պինդ մարմնի օրինակով ձևավորել բնության
    օբյեկտները մոդելավորելու կարողություններ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ուսումնասիրելու տեսական և փոր-
    ձարարական հմտություններ,
  • զարգացնել շարժման վերաբերյալ գիտելիքները ոչ ստանդարտ իրավիճակներում
    կիրառելու կարողություններ և հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝
1. ներկայացնել կորագիծ շարժման դեպքում ակնթարթային արագության ֆիզիկական իմաստը և մեկնաբանել ուղղությունը,
2. դասակարգել կորագիծ շարժումները ըստ ճանապարհային արագության,
3. սահմանել գծային և անկյունային արագություն, կենտրոնաձիգ արագացում, պարբերություն և հաճախություն մեծությունները և ներկայացնել նրանց միջև եղած կապերը,
4. լուծել կորագիծ շարժման վերաբերյալ որակական և հաշվարկային խնդիրներ՝ օգտագործելով ստացած բանաձևերը:

Բովանդակություն․

1. Արագությունը և արագացումը կորագիծ շարժման դեպքում։
2. Կորագիծ հավասարաչափ շարժում։
3. Հավասարաչափ շրջանագծային շարժում։
4. Կենտրոնաձիգ արագացում:

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Շրջանագծային շարժման ուսումնասիրությունը

Ցուցադրումներ

  1. Շրջանագծային շարժման ակնթարթային արագության ուղղությունը: Գծային արագությունը կորագիծ շարժման դեպքում

ԹԵՄԱ 5․ ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԱՐԱԳԱՑՈՂ ՇԱՐԺՄԱՆ ՏԵՍԱԿ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդարձակել սովորողների պատկերացումները մեխանիկական շարժման վերա-
    բերյալ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ըստ հետագծի ձևի և ըստ շարժման բնույթի
    դասակարգելու, դրանք նկարագրելու կարողություններ,
  • նյութական կետի և բացարձակ պինդ մարմնի օրինակով ձևավորել բնության
    օբյեկտները մոդելավորելու կարողություններ,
  • ձևավորել մեխանիկական շարժումներն ուսումնասիրելու տեսական և փոր-
    ձարարական հմտություններ,
  • զարգացնել շարժման վերաբերյալ գիտելիքները ոչ ստանդարտ իրավիճակներում
    կիրառելու կարողություններ և հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝
1. թվարկել ազատ անկման պայմանները,
2. որոշել ուղղաձիգ նետված մարմնի դիրքը և արագությունը տարածության մեջ, ժամանակի
կամայական պահին,
3. կիրառել ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման օրինաչափությունները ազատ
անկումը ուսումնասիրելիս,
4. բերել անկյան տակ և հորիզոնական ուղղությամբ նետված մարմինների շարժման
օրինակներ,
5. ներկայացնել շարժումների անկախության սկզբունքը,
6. որոշել անկյան տակ և հորիզոնական ուղղությամբ նետված մարմինի դիրքն ու արագությունը ժամանակի ցանկացած պահի, շարժման հեռահարությունը, թռիչքի առավելագույն բարձրության կախվածությունը սկզբնական արագությունից և նետման անկյան մեծությունից,
7. պատկերել անկյան տակ և հորիզոնական ուղղությամբ նետված մարմինների շարժման հետագծի տեսքը, հիմնավորել, որ հետագիծը պարաբոլ է,

Բովանդակություն․

1. Մարմինների ազատ անկումը։ Ազատ անկման արագացում։
2. Ուղղագիծ դեպի վեր նետված մարմնի շարժումը:
3. Կորագիծ հավասարաչափ արագացող շարժում։
4. Հորիզոնական ուղղությամբ նետված մարմնի շարժումը։
5. Հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժումը։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

1. Ազատ անկման օրենքների ուսումնասիրություն
2. Միևնույն բարձրությունից ազատ անկում կատարող և հորիզոնական ուղղությամբ նետված մարմինների շարժման ժամանակամիջոցների փորձնական համեմատում
3. ֆիզիկական կամ վիրտուալ լաբորատորիայում հորիզոնական
ուղղությամբ կամ հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման մոդելավորում և ուսումնասիրություն:

Ուսումնական նախագիծ
Ռազմագիտությունը և անկյան տակ նետված մարմինների շարժումը։

Ցուցադրումներ՝
Մարմինների անկումը օդում և վակուումային խողովակում, մարմնի թռիչքի հեռահասության կախումը նետման անկյան մեծությունից։

ԹԵՄԱ 6․ ՆՅՈՒՏՈՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդարձակել և խորացնել սովորողների գիտելիքները մարմնի զանգվածի, բնության
    ուժերի մասին,
  • Նյուտոնի օրենքների հիման վրա խորացնել շարժման պատճառները և
    օրինաչափությունները բացահայտելու կարողություններ,

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝
1. օրինակներով հիմնավորել, որ եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց
ազդեցությունները համակշռում են, ապա մարմինը մնում է դադարի վիճակում կամ կատարում է ուղղագիծ հավասարաչափ շարժում,
2. բացատրել իներտություն հասկացությունը,
3. բերել առօրյա կյանքում հանդիպող իներցիայի դրսևորման օրինակներ,
4. ձևակերպել Նյուտոնի առաջին օրենքը,
5. ներկայացնել, թե որ համակարգն է կոչվում իներցիալ, հիմնավորել, որ Երկրի հետ կապված
հաշվարկման համակարգը մեծ ճշտությամբ կարելի է համարել իներցիալ,
6. ներկայացնել մարմնի զանգվածը որպես իներտության չափ,
7. օրինակներով լուսաբանել, որ մարմնի արագացման պատճառն ուժն է,
8. փորձով հիմնավորել, որ մարմնի արագացումն ուղիղ համեմատական է նրա վրա ազդող
համազոր ուժին և հակադարձ համեմատական է նրա զանգվածին՛
9. ձևակերպել Նյուտոնի երկրորդ օրենքը,
10. ձևակերպել Նյուտոնի երրորդ օրենքը, լուսաբանել այն կոնկրետ օրինակներով,
11. լուծել խնդիրներ՝ կիրառելով Նյուտոնի օրենքները
12. ներկայացնել Նյուտոնի օրենքների կիրառելիության սահմանները:

Բովանդակություն․

1. Նյուտոնի առաջին օրենքը։ Հաշվարկման իներցիալ համակարգեր։                                              2. Զանգված։ Զանգվածը, որպես իներտության չափ։
3. Ուժ։ Համազոր ուժ։ Ուժի և արագացման կապը։                                                                                4. Նյուտոնի երկրորդ օրենքը։
5. Մարմնի շարժումը մի քանի ուժերի ազդեցությամբ։
6. Նյուտոնի երրորդ օրենքը։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

1. Նյուտոնի օրենքների ստուգումը փորձնական ճանապարհով
Ցուցադրումներ․
Իներցիայի երևույթի օրինակներ, Նյուտոնի երկրորդ և երրորդ օրենքները լուսաբանող փորձեր:

ԹԵՄԱ 7․ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ: ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐ

Կրթական հիմնական խնդիրները.

  • տիեզերական ձգողության օրենքի օրինակով ցուցադրել ֆիզիկական օրենքների
    կիրառելիության սահմանները,
  • Նյուտոնի օրենքների և բնության ուժերի ուսումնասիրման օրինակով զարգացնել
  • ընդլայնել գիտելիքները հաշվարկման համակարգերի մասին, պատկերացումներ ձևավորել հաշվարկմւսն ոչ իներցիալ համակարգերի, ոչ իներցիալ համակարգերում դիտվող երևույթների մասին,
  • ձևավորել տարբեր բնույթի ուժեր չափելու, դրանց օրինաչափությունները պարզա-բանելու հմտություններ,
  • զարգացնել խնդիրներ լուծելու կարողություններ: սովորողների ինդուկտիվ և դեդուկտիվ մտածողությունը,

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝
1. տարբերակել բնության մեջ հանդիպող չորս փոխազդեցությունները (գրավիտացիոն,
էլեկտրամագնիսական, ուժեղ, թույլ),
2. թվարկել դեֆորմացիայի տեսակները և բերել օրինակներ,
3. սահմանել Հուկի օրենքը՝ հաշվի առնելով զսպանակի կոշտության կախումը նյութի տեսակից և չափերից,
4. սահմանել տիեզերական ձգողության օրենքը, ներկայացնել գրավիտացիոն հաստատունի ֆիզիկական իմաստը,                                                                                                                               5. կիրառել տիեզերական ձգողության օրենքը գնդաձև մարմինների փոխազդեցության ուժը որոշելու համար,
6. հաշվել ազատ անկման արագացման արժեքը երկրամերձ տիրույթում և երկրի մակերևույթից H բարձրության վրա,
7. որոշել մարմնի կշիռը արագացումով դեպի վեր կամ վար շարժվող հաշվարկման համակարգում, նկարագրել անկշռութուն երևույթը,
8. տարբերել դադարի և սահքի շփումները, հաշվարկել դրանց արժեքները,
9. կառուցել և մեկնաբանել շփման ուժի քաշող ուժից կախումն արտահայտող գրաֆիկը:

Բովանդակություն․

1. Մարմնի դեֆորմացիա։ Առաձգականության ուժ։ Հուկի օրենքը։
2. Գրավիտացիոն փոխազդեցություն։ Տիեզերական ձգողության օրենքը։ Ծանրության ուժ։ 3. Մարմնի կշիռ։ Անկշռելիություն։
4. Շփման ուժեր։ Դադարի շփման ուժ։ Սահքի շփում։
5. Դիմադրության ուժ։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

1. Զսպանակների հաջորդական և զուգահեռ միացումը:
2. Սահքի շփման գործակցի որոշումը:

Ուսումնական նախագիծ
Շփման ուժերի դրսևորումները կենդանիների շարժումներում

Ցուցադրում
Առաձգականության ուժի կախումը դեֆորմացիայի մեծությունից, մարմնի կոշտության կախումը չափերից և նյութի տեսակից, մարմնի կշռի փոփոխությունն արագացումով բարձրանալիս և իջնելիս, սահքի և գլորման շփման ուժերը։

ԹԵՄԱ 8․ ՄԱՐՄՆԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդլայնել և խորացնել գիտելիքները §հավասարակշռության վիճակ¦ հասկա-
    ցության մասին,
  • ձևավորել մարմնի հավասարակշռության պայմաններն ուսումնասիրելու կարողու-
    թյուններ,
  •  ձևավորել ուժային վեկտորների հետ երկրաչափական գործողություններ կատա-
    րելու հմտություններ,
  • ցուցադրել ստատիկայի կիրառական նշանակությունը,
  •  զարգացնել համապատասխան խնդիրներ լուծելու կարողություններ

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա
1. ներկայացնել մարմնի հավասարակշռության պայմանները և բերել օրինակներ,
2. ներկայացնել մոմենտը որպես ուժի պտտական ազդեցության քանակական չափ, սահմանել
ուժի բազուկը, պատկերել բազուկը գծագրի վրա,
3. հիմնավորել, որ հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ ազդող ուժերի գումարը և դրանց մոմենտների հանրահաժվական գումարները հավասար լինեն զրոյի,
4. կիրառել մոմենտների կանոնը հավասարակշռության պայմանները որոշելու համար
5. հիմնավորել լծակի և ճախարակների աշխատանքի օրինաչափությունները մոմենտների կանոնի
օգնությամբ,
6. սահմանել համակարգի զանգվածի կենտրոն և ծանրության կենտրոն հասկացությունները և
բացատրել, թե որտեղ են գտնվում պարզ երկրաչափական տեսքով համասեռ մարմինների զանգվածների կենտրոնները,
7. որոշել համակարգի զանգվածների կենտրոնի կոորդինատները նրա բաղկացուցիչ մասերի կոորդինատների միջոցով,
8. դասակարգել մարմինների հավասարակշռությունը ըստ կայունության հայտանիշի, համակարգի կայունությունը հիմնավորել նրանում գործող ուժերի և էներգիայի տեսակետից:

Բովանդակություն․

1. Ուժերի համազոր։ Մարմնի հավասարակշռություն։ Հավասարակշռության առաջին պայմանը։ 2. Ուժի բազուկ։ Ուժի մոմենտ։ Մոմենտների կանոնը։
3. Զանգվածների կենտրոն և ծանրության կենտրոն։
4. Հավասարակշռության տեսակները։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

1. Փորձարարական ճանապարհով ստուգել հավասարկշռության պայմանները                              2. Փորձնական ճանապարհով որոշել մարմնի ծանրության կենտրոնի դիրքը:

Ուսումնական նախագիծ
Պարզ մեխանիզմների օգտագործումը հին դարերում:

Ցուցադրումներ
Անկյան տակ ուղղված ուժերի համազորը, տարբեր մարմինների ծանրության կենտրոնի դիրքը, մարմինների հավասարակշռության տեսակները, մարմինների կայունության կախումը հենման մակերևույթից և ծանրության կենտրոնի դիրքից։

ԹԵՄԱ 9․ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ։ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ ՄԵԽԱՆԻԿԱՅՈՒՄ

Կրթական հիմնական խնդիրները.

  • խորացնել գիտելիքները բնության հիմնարար օրենքների` էներգիայի և իմպուլսի
    պահպանման օրենքների վերաբերյալ, բացահայտել դրանց նշանակությունը ֆիզիկական պրոցեսների ուսումնասիրության ժամանակ,
  • այդ օրենքների ներկայացման հիման վրա զարգացնել փորձնական փաստերի հիման վրա ընդհանրացումներ կատարելու կարողություններ,
  • խորացնել և ընդլայնել գիտելիքները բնության ուժերի բնույթի վերաբերյալ,
  • ձևավորել խնդիրներ լուծելիս պահպանման օրենքները կիրառելու հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝
1. մեկնաբանել մարմնի վրա ազդող հաստատուն ուժի կատարած աշխատանքի մեծության
կախվածությունը այդ ուժի և դրա ազդեցությամբ մարմնի կատարած տեղափոխության վեկտորների կազմած անկյունից,
2. կիրառել աշխատանքի բանաձևի երկրաչափական մեկնաբանությունը գծային օրենքով փոփոխվող ուժի աշխատանքը հաշվելիս,                                                                                              3. որոշել ծանրության և առաձգականության ուժերի կատարած աշխատանքները,                       4. տարբերակել պոտենցիալային և ոչ պոտենցիալային ուժերը, բերել օրինակներ,                      5. ցույց տալ, որ պոտենցիալային ուժերի աշխատանքը կախված չէ հետագծի ձևից,
6. տարբերել միջին և ակնթարթային հզորությունները, ներկայացնել հզորության հիմնական և արտահամակարգային միավորները,
7. ներակայացնել հզորության, ուժի և արագության միջև առկա կապը, բերել օրինակներ,
8. օգտագործել մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը տարբեր պրոցեսները
վերլուծելիս
9. լուծել խնդիրներ մեխանիկական աշխատանքի, հզորության և մեխանիզմների ՕԳԳ-ի
էներգիայի պահպանման վերաբերյալ, մեկնաբանել մեխանիզմների աշխատանքը մեխանիկայի ոսկի կանոնի տեսանյունից:

Բովանդակություն․

1. Մեխանիկական աշխատանք։
2. Ծանրության ուժի աշխատանքը։
3. Առաձգականության ուժի աշխատանքը։
4. Պոտենցիալային ուժեր։ Շփման ուժի աշխատանքը։
5. Հզորություն։ Օգտակար գործողության գործակից։
6. Էներգիա և աշխատանք։ Կինետիկ էներգիա։ Կինետիկ էներգիայի թեորեմը։
7. Պոտենցիալ էներգիա։ Պոտենցիալ էներգիայի թեորեմը։
8. Լրիվ մեխանիկական էներգիա։ Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Մեխանիկական էներգիայի պահպանման օրենքի ուսումնասիրումը։

Ուսումնական նախագծեր
1. Էներգիայի օգտագործումը և բնության պահպանությունը։
2. Էներգախնայողությունը տանը։

Ցուցադրումներ
Պոտենցիալ էներգիայի փոխակերպումը կինետիկ էներգիայի և հակառակը, մեխանիկական էներգիայի փոխակերպումը ջերմային էներգիայի։

ԹԵՄԱ 10․ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՏԱՐՐԵՐԸ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդլայնել և խորացնել գիտելիքները հեղուկների և գազերի մեխանիկայի հիմունքների վերաբերյալ,
  • զարգացնել հեղուկի հավասարակշռության և շարժման օրինաչափությունները վերլուծելու, հիդրոստատիկ ճնշումը, արքրմեդյան ուժը չափելու, հեղուկում մարմինների լողալու պայմաններն ուսումնասիրելու փորձարարական կարողություններ,
  • ձևավորել հեղուկների և գազերի մեխանիկային վերաբերող խնդիրներ լուծելու հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա՝
1. որոշել ճնշման մեծությունը հեղուկի տարբեր տեղամասերում,
2. որոշել պինդ մարմնի մակերևույթի վրա հեղուկի ազդող ճնշման ուժի ուղղությունը,
3. կիրառել Պասկալի օրենքը հոսուկների օգտագործմամբ տարբեր մեխանիզմների վարքը վերլուծելիս,
4. օգտվել ճնշման ՄՀ և սնդիկի սյան ճնշման միավորներից, կատարել փոխակերպումներ, 5. բացատրել Արքիմեդյան ուժի առաջացման պատճառները և որոշել դրա մեծությունը,
6. որոշել Արքիմեդի ուժի կիրառման կետը,
7. լուծել խնդիրներ՝ օգտվելով Պասկալի, Արքիմեդի օրենքներից:

Բովանդակություն․

1. Ճնշումն անշարժ հեղուկում և գազում։
2. Արքիմեդի օրենքը

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Արքիմեդի օրենքի փորձարարական ուսումնասիրումը։

Ուսումնական նախագիծ

Պասկալի կիրառությունը տեխնիկայում (մեքենաշինության մեջ)։

Ցուցադրումներ
Արքիմեդի ուժ, մարմինների խտությունից լողալու կամ սուզվելու կախումը, ճնշման կախումը խորությունից, ջրաբաշխական մամլիչի աշխատանքը։

ԹԵՄԱ 11․ ԻՄՊՈՒԼՍ։ ԻՄՊՈՒԼՍԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Կրթական հիմնական խնդիրները.

  • խորացնել գիտելիքները բնության հիմնարար օրենքների` էներգիայի և իմպուլսի
    պահպանման օրենքների վերաբերյալ, բացահայտել դրանց նշանակությունը ֆիզիկական պրոցեսների ուսումնասիրության ժամանակ,
  • այդ օրենքների ներկայացման հիման վրա զարգացնել փորձնական փաստերի հիման վրա ընդհանրացումներ կատարելու կարողություններ,
  • խորացնել և ընդլայնել գիտելիքները բնության ուժերի բնույթի վերաբերյալ,
  • ձևավորել խնդիրներ լուծելիս պահպանման օրենքները կիրառելու հմտություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝
1. բացահայտել ուժի իմպուլսի ֆիզիկական իմաստը և հիմնավորել, որ ուժի ազդեցությունը
պայմանավորված է նաև նրա ազդեցության տևողությունից,
2. սահմանել մարմնի իմպուլսը, հիմնավորել իմպուլսի փոփոխության և մարմնի վրա ազդող ուժի
իմպուլսի հավասարությունը,
3. ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը մարմինների փակ համակարգի համար,
4. բացատրել ռեակտիվ շարժման օրինաչափությունները՝ հիմնվելով իմպուլսի պահպանման օրենքի վրա:

Բովանդակություն․

1. Մարմնի իմպուլս։ Ուժի իմպուլս։ Մարմնի իմպուլսի և ուժի իմպուլսի միջև կապը։
2. Իմպուլսի պահպանման օրենքը։
3. Առաձգական և ոչ առաձգական բախումներ։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Իմպուլսի պահպանման օրենքի ուսումնասիրումը։

Ուսումնական նախագիծ
Հրթիռաշինություն և դրա զարգացման հեռանկարները:

Ցուցադրումներ
Իմպուլսի պահպանման օրենքը, ռեակտիվ շարժում:


ԹԵՄԱ 12․ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդլայնել գիտելիքները շարժման վերաբերյալ` ուսումնասիրելով տատանողական շարժման օրինաչափությունները,
  • մաթեմատիկական ճոճանակի օրինակով զարգացնել ֆիզիկական օբյեկտները, երևույթները մոդելավորելու կարողություններ,
  • զարգացնել երևույթները տարբեր` դինամիկական և էներգիական տեսանկ-յուններից դիտարկելու կարողություններ,
  • զարգացնել համապատասխան խնդիրներ լուծելու կարողություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝

  1. մեկնաբանել պարբերականության գաղափարը և պարբերական երևույթների բնութագրերը,(պարբերություն, հաճախություն),
  2. ներկայացնել և թվարկել տատանումների տեսակները,
  3. ներկայացնել քվազիկոշտության գաղափարը,
  4. կիրառել ներդաշնակ տատանումների հավասարումը քվազիառաձգական ուժի ազդեցությամբ կատարվող շարժումները նկարագրելու համար,
  5. բացատրել մարող և հարկադրական տատանումների բնույթը, ռեզոնանսի երևույթը,
  6. ներկայացնել էներգիայի փոփոխությունները տատանողական պրոցեսների ժամանակ,
  7. Հաշվարկել տատանողական համակարգերը բնութագրող ֆիզիկական մեծությունները:

Բովանդակություն․

  1. Ազատ տատանումներ։ Ներդաշնակ տատանումներ։
  2. Ներդաշնակորեն տատանվող մարմնի կոորդինատի, արագության և արագացման կախումը
    ժամանակից արտահայտող հավասարումները և գրաֆիկները։
  3. Զսպանակավոր ճոճանակ:
  4. Մաթեմատիկական ճոճանակ։
  5. Էներգիայի փոխակերպումները տատանումների պրոցեսում։
  6. Մարող և հարկադրական տատանումներ։ Ռեզոնանսի երևույթը։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Զսպանակավոր ճոճանակի պարբերության կախուման որոշումը զանգվածից և կոշտությունից։

Ուսումնական նախագծեր
Տատանողական շարժումները և դրանց դերը մեր օրգանիզմում։
Տատանողական համակարգերի կիրառումը տեխնիկայում։

Ցուցադրումներ
Շրջանագծային շարժման և տատանումների փորձնական համեմատում, տատանողական շարժման գրանցումը, ներդաշնակ, մարող և հարկադրական տատանումներ, մեխանիկական ռեզոնանս, ճոճանակի կիրառումը ժամացույցում:

ԹԵՄԱ 13․ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ

Կրթական հիմնական խնդիրները.

  • ընդլայնել գիտելիքները շարժման վերաբերյալ` ուսումնասիրելով տատանողական շարժման օրինաչափությունները,
  • մաթեմատիկական ճոճանակի օրինակով զարգացնել ֆիզիկական օբյեկտները, երևույթները մոդելավորելու կարողություններ,
  • զարգացնել երևույթները տարբեր` դինամիկական և էներգիական տեսանկ-յուններից դիտարկելու կարողություններ,
  • զարգացնել համապատասխան խնդիրներ լուծելու կարողություններ:

Վերջնարդյունքներ․

Թեմայի նպատակին հասնելու համար աշակերը պետք է կարողանա՝

  1. նկարագրել տարբեր միջավայրերում մեխանիկական ալիքների տարածման պրոցեսը, ալիքը
    որպես միջավայրում տատանումների տարածման երևույթ,
  2. նշել միջավայրերի հատկությունները, որոնցով կարող են տարածվել լայնական և երկայնական
    մեխանիկական ալիքները,
  3. ներկայացնել մեխանիկական ալիքների ինտերֆերենցի և դիֆրակցիայի երևույթները,
  4. բացատրի ալիքը նկարագրող ֆիզիկական մեծությունների միջև կապերը,
  5. ներկայացնել մեխանիկական ալիքների կիրառության օրինակներ,
  6. ներկայացնել ձայնը և ձայնի հատկությունները՝ որպես ալիքային երևույթ,
  7. ներկայացնել ձայնի ուժգնության և տոնի բարձրության կապը մեխանիկական ալիքի լայնույթի և հաճախության հետ։

Բովանդակություն․

  1. Առաձգական դեֆորմացիայի տարածումը միջավայրում։ Ալիքներ։
  2. Երկայնական և լայնական ալիքներ։ Ալիքի հավասարումը:
  3. Ալիքների ինտերֆերենցը և դիֆրակցիան:
  4. Ձայնային ալիքներ։ Ձայնի արագություն։ Ձայնի ուժգնություն, տոնի բարձրություն։
  5. Ենթաձայն և անրաձայն։

Գործնական և լաբորատոր աշխատանքներ

Տարբեր երկարության կամ բնութագրերով ռեզոնատորներից արձակած ձայնային ալիքների համեմատումը։

Ուսումնական նախագիծ
Մեխանիկական ալիքների գրանցումը և արձակումը մարդու կողմից։

Ցուցադրումներ
Լայնական և երկայնական ալիքների օրինակներ, տատանվող մարմինը՝ որպես ձայնի աղբյուր, ձայնի ուժգնության կախումը տատանման լայնույթից, տոնի բարձրության կախումը տատանման հաճախությունից:

Թողնել մեկնաբանություն