Լաբորատոր նոր սարքի կիրառում

Ձմեռային ճամբարի ընթացքում համագործակցելով Ինժեներական ստեղծագործության կենտրոնի հետ ստեղծեցինք նոր սարք ֆիզիկայի լաբորատորիան համլրելու նպատակով։ Լաբորատոր սարքը նախատեսված է Նյուտոնի երկրորդ օրենքը փորձնական ճանապարհով ձևակերպելու համար։

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է, որ մարմնի արագացման պատճառը նրա վրա ազդող ուժն է: Տարբեր ուժերի ազդեցությունների արդյունքը միևնույն մարմնի վրա տարբեր է. որքան  մեծ է մարմնի վրա ազդող ուժը, այնքան մեծ է նրա ձեռք բերած արագացումը: Տարբեր է նաև միևնույն ուժի ազդեցության արդյունքը տարբեր մարմինների վրա:

Ծանոթացում

Հորիզոնական հարթության վրա դրված սայլակից,  թելի միջոցով բեռ կախենք: Բեռի կողմից ազդող ուժի ազդեցության տակ սայլակն այդ ուժի ուղղությամբ դադարի վիճակից հավասարաչափ արագացող շարժում է կատարում: Չափելով նախoրոք հարթակի վրա նշված սայլակի տեղափոխման տեղամասը և այդ տեղամասն անցնելու ժամանակը՝

S=at2/2

բանաձևից կորոշենք սայլակի արագացումը՝

a=2S/t2 

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվեց, որ նույնքան է F/m հարաբերությունը: 

Սարքի միջոցով դուրս բերել մի շարք ֆիզիկական մեծությունների կախվածություններ։

Փորձ 1. Ինչքան մեծ է տվյալ մարմնի վրա ազդող ուժը, այնքան մեծ է մարմնի արագացումը, հետևաբար, այնքան արագ է փոխվում նրա արագությունը։

Այս փորձում հաստատուն պահելով սայլակի զանգվածը, փոխում ենք նրա վրա ազդող ուժը, ստանալով ազդող ուժի և արագացման միջև կախվածությունը։

Փորձ 2. Ինչքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան փոքր արագացում է այն ձեռք բերում տվյալ ուժի ազդեցության հետևանքով և այդ պատճառով այդքան դանդաղ է փոխում իր արագությունը։

Երկրորդ փորձում հաստատուն ենք պահում ազդող ուժը, սակայն փոխում ենք սայլակի զանգվածը բեռներ ավելացնելով։ Փորձի արդյունքում ստանում ենք զանգվածի և արագացման միջև կախվածությունը

Թողնել մեկնաբանություն